“Քլիվլենդյան մոլագարը” մահապատժի կենթարկվի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 11, 2011 13:21

Մարդասպան Էնթնի Սոուելին, որն ավելի հայտնի է  իբրև “քլիվլենդյան մոլագար”, դատարանը դատապարտել է մահապատժի: Սոուելը 2009-ին ձերբակալվել էր կնոջ վրա հարձակվելու կասկածանքով: Այն ժամանակ ոստիկանությունը տղամարդու տանը հայտնաբերել էր 6 կիսաքայքայված ու մասամբ անդամահատված դիակ: Հետաքննությամբ պարզել էր, որ 2007-2009-ին  նրա ձեռքով սպանվել է 11 կին. իր զոհերի հետ  նա ծանոթանում էր փողոցում, ապա հրավիրում իր տուն` խմելու, հետո սպանում նրանց`  նախապես ծեծելուց ու բռնաբարելուց հետո: Ինչպես ավելի ուշ պարզվեց, 2007-2008-ին Սոուելի տանն ապրել է նրա քրոջ դուստրը, սակայն Քլիվլենդը աղջկան չի վնասել: 2011-ին նա ի վերջո խոստովանեց իր մեղքը: Հուլիսի 22-ին նրան մեղավոր ճանաչեցին11 կնոջ սպանության մեջ: Վերջնական դատավճիռը կկայացվի օգոստոսի 12-ին: Հնարավոր է, որ մահապատիժը փոխարինվի ցմահ բանտարկությամբ, առանց ժամկետից շուտ ազատման իրավունքի:

 

Դիտվել է 1105 անգամ:
Print Friendly

Leave a Reply