Լոնդոնի փողոցները հեղեղված են ոստիկաններով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 11, 2011 13:00

Առաջին գիշերն է, վերջին մի քանի օրվա ընթացքում, որ Մեծ Բրիտանիայում առանց իրադարձությունների է ընթանում, քանի որ իշխանությանը հաջողվել է երկրում տիրող իրավիճակը վերահսկել: Ներկայումս Լոնդոնում անվտանգությունն ապահովում են իրավապահպան մարմինների 16 հազար աշխատակից: Հարյուրավոր ոստիկաններ գտնվում են Օքսֆորդի հրապարակում, Լոնդոնի առևտրային 2 փողոցների` Օքսֆորդ-սթրիթի ու Ռիջենդ սթրիթի հատման տեղում: “Արժե նշել, որ երկրի համար դժվարին պայմաններում շատ ոստիկաններ թողել են հանգիստը ու վերադարձել Լոնդոն, դուրս եկել փողոց`  նորմալ իրադրությունը վերականգնելու համար,- հայտարարել է Անգլիայի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչը: Լարվածության թուլացմանը նպաստել է վարչապետ Դեվիդ Քեմերոնի  կառավարական նիստից հետո կատարած հայտարարությունը.”կառավարությունը հաստատակամություն ու հետևողականություն կդրսևորի փողոցային անկարգությունների ու թալանի դեմ պայքարում, որը գրավել է մայրաքաղաքն ու    այլ  քաղաքներ: Մենք պետք է պատասխան հարված հասցնենք ու, այդ օպերացիան արդեն սկսվել է : Ոստիկանությունը կստանա ցանկացած ռեսուրս, աջակցություն` պայքարելու դրանց դեմ”: Լոնդոնում, անկարգությունների  սկզբից ի վեր ձերբակալվել է 805 մարդ, որոնցից 251-ի նկատմամբ մեղադրանք է առաջ քաշվել: Դատական իշխանությունները քննարկում են գործերն արագացված կարգով, որպեսզի երիտասարդ խուլիգաններին ապացուցեն, որ նրանք խիստ պատժի  են ենթարկվելու  այդ “զվարճալի” արկածներին մասնակցելու համար:

 

Դիտվել է 1169 անգամ:
Print Friendly

Leave a Reply