Լոս-Անջելեսում անտառային հրդեհներից 54 տուն է ավերվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 2, 2009 15:51

fireԼոսԱնջելեսի շրջակայքում արդեն 1 շաբաթ մոլեգնում են անտառային հրդեհները· այն արդեն ընդգրկել է 490 քկմ տարածք:

Հրդեհի դեմ պայքարում 3600 հրշեջներից բացի ներգրավվել է նաև ավիացիան:

Կրակն արդեն ոչնչացրել է 54 տուն և սպառնում է հարյուրավոր բնակելի տների և բնակավայրերի: Բնակիչների զանգվածային տարհանում է իրականացվում, արդեն կան տուժածներ:

Կրակն աստիճանաբար տարածվում է դեպի ԼոսԱնջելեսի հյուսիսում գտնվող ՍանԳաբրիել լեռների լանջերը: Հրշեջները կարողացել են չեզոքացնել կրակի օջախներից մեկը, սակայն հրդեհը մոլեգնում է ևս 7 օջախներում:

Իշխանությունների կանխատեսումներով` հրդեհը սեպտեմբերի 8-ից շուտ մարել չի հաջողվի:

Աղբյուրը` «Վեստի», «Ռիա նովոստի»

Դիտվել է 1077 անգամ:
Print Friendly

Leave a Reply