Վիետնամցու ոտքի վրա 80 կգ-անոց ուռուցք է գոյացել

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | August 11, 2011 8:14

Վիետնամի բնակչի ոտքի վրա ավելի քան 80 կգ-ամանոց ու 1 մ տրամագծով ուռուցք է աճել: Ինչպես պատմել է 31-ամյա Նգուեն Դույ Խաին, աջ ոտքին ուռուցք եղել է վաղ մանկական տարիքից: Այն տարիքի հետ  մեծացել է: 14 տարի առաջ տղամարդու ոտքն անդամահատել են , այդուհանդերձ, ուռուցքը շարունակել է մեծանալ: “Ես ոչինչ չեմ կարողանում անել` միայն նստել ու պառկել”: Նա ստիպված է ամեն ինչի համար դիմել 61-ամյա մորը, որը նրան խնամում է: Տղամարդու ընտանիքը չի կարողանում բուժման ծախսերը հոգալ, այդ պատճառով էլ վիետնամցին  վիրահատության ծախսերը փակելու համար դիմել է ֆինանսական օգնություն ստանալու նպատակով,: Հանոյի ուռուցքաբանության հիվանդանոցում ասում են, որ դա երկրում գրանցված առաջին դեպքն է, որ ուռուցքն այդքան հսկայական չափերի հասնի: Բժիշկն ասում է, որ հսկայական բարորակ ուռուցքի պատճառը հավանաբար գենետիկ մուտացիան է, իսկ թե որ հյուսվածքից է նորագոյացությունը,չեն հայտնում:

 

Դիտվել է 2130 անգամ:
Print Friendly

Leave a Reply