Ինչ արժե կանացի սեքսուալությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 11, 2011 7:39

Պարզվում է, որ  կանացի սեքսուալությունը կոնկրետ ու որոշակի արժեք ունի, որը կարող է արտահայտվել դրամով, նյութական արժեքներով, շահով կամ էլ, պարզապես տղամարդու ուշադրությամբ:  Համապատասխան կարծիքի հեղինակը հոգեբան Ռոյ Բաումեյստրն է, Ֆլորիդայի պետական համալսարանից: Նա պնդում է, որ կանացի ու տղամարդու սեքսուալությունը կարելի է գնահատել  զուտ տնտեսական տեսանկյունից: Վերջերս “Սեքսուալ տնտեսություն. Սեռային փոխհարաբերության հետազոտական տեսություն, կամ էլ` ինչու է տղամարդը վճարում ճաշի համար” հետազոտական աշխատանքում նշում է, որ սեքսուալության առումով մի քանի տնտեսական օրենքներ են գործում ու   սեռային ոչ ճիշտ փոխհարաբերությունները կարող են հանգեցնել կանացի սեքսուալության արժեքի բարձրացման կամ էլ հակառակը` նվազեցմանը: Հետաքրքիր է, որ աշխատության հեղինակը նշում է, որ ի տարբերություն կանացի սեքսուալության, տղամարդու սեքսուալությունը դժվար է գնահատել, քանի որ տղամարդիկ այն ապրանք չեն համարում ու սովոր չեն դրանից օգուտ քաղել կամ էլ  օգտագործել:

 

Դիտվել է 1192 անգամ:
Print Friendly

Leave a Reply