ՄԱՀԱՑԵԼ Է ԲՆԱԿԱՐԱՆՈՒՄ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 10, 2011 20:37

Օգոստոսի 9-ին`ժամը 22.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չեխովի փողոցի 8/1 շենքի թիվ 54 բնակարանի բնակիչը դռան և հեռախոսազանգերին չի արձագանքում, հնարավոր է մահացած լինի: Բնակարանի դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի  հերթապահ խումբը:

Փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը. տան մեջ հայտնաբերվել է 1939թվականին ծնված Ջուլիետա Հովհաննիսյանի  դին:

 

Դիտվել է 923 անգամ:
Print Friendly

Leave a Reply