ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի այցը զինված ուժերի 2-րդ բանակային զորամիավորում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 10, 2011 21:22

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը օգոստոսի 10-ին այցելել է զինված ուժերի 2-րդ բանակային զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկը, ծանոթացել զինծառայողների ծառայության պայմաններին:

Ելույթ ունենալով զորամասի շարահրապարակում հավաքված զինծառայողների առջև` պաշտպանության նախարարը ներկայացրել է զինված ուժերում կատարվող բարեփոխումները, խոսել սպա-զինվոր փոխհարաբերությունների  մասին: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը` պաշտպանության նախարարը մասնավորապես ասել է. «Հայաստանի քաղաքական ղեկավարության այն մոտեցումը, ըստ որի ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է լուծվի խաղաղ և բանակցային ճանապարհով, այդ ամենի համար պետք է ունենալ մարտունակ բանակ, որը կարող է լիարժեքորեն պաշտպանել մեր հայրենիքի սահմանները»:

Այնուհետև Սեյրան Օհանյանը այցելել է զորամասի հրաձգարան, դիտել կրակային պատրաստության վարժանքներ:

Պաշտպանության նախարարն այցելել է նաև հայկական ու ադրբեջանական զինված ուժերի շփման գիծ, զրուցել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ: Նախարար Օհանյանը հայրենիքի սահմանները պաշտպանողներին պարգևատրել է արժեքավոր նվերներով:

Դիտվել է 978 անգամ:
Print Friendly

Leave a Reply