ԱՅՐՎԵԼ ԵՆ ԽՈՏԱԾԱԾԿ ՏԱՐԱԾՔՆԵՐ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 10, 2011 21:17

Օգոստոսի 9-ին`ժամը 11.32-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կարբի գյուղում` ‘’Փոսեր’’ կոչվող տարածքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.00-ին, մարվել`12.22-ին: Այրվել է 1,5 հա խոտածածկ տարածք:

Նույն օրը խոտածածկ տարածքներ են այրվել նաև Կոտայքի մարզի  Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցի հարակից տարածքում`3հա, Չարենցավան քաղաքի գերեզմանատան հարակից տարքածքում`15հա, Արագածոտնի մարզի  Աշտարակ քաղաքում` ‘’Սուրբ Սարգիս’’ եկեղեցու հարակից տարածքում`2հա, Երևան քաղաքի ‘’Նազարբեկյան’’ թաղամասում` ‘’Եվրոպրոֆալ’’ գործարանի հարակից տարածքում`7000 քմ, Բաբաջանյան փողոցում` ‘’Բեյսիկ Հաուս’’ խանութի հարակից տարածքում`1500քմ, Ներքին Չարբախի 9-րդ փողոցի թիվ 3 տան հարակից տարածքում`800քմ, Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի հարակից տարածքում`2հա:

Բոլոր հրդեհները մեկուսացվել և մարվել են հրշեջ-փրկարարների ուժերով:

 

Նույն օրը`ժամը 17.43-ին ահազանգ է ստացվել , որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի այգեգործական տնկարանի տարածքում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.17-ին, մարվել`18.49-ին:

Այրվել են Ա.Գրիգորյանին և Հ.Բաբուրյանին պատկանող տների տանիքները, ընդհանուր` 200 քմ մակերեսով:

 

 

Նույն օրը`ժամը 19.41-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տ.Պետրոսյան փողոցում` ‘’Արայի Ամրոց’’ ռեստորանի հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19,53-ին, մարվել` 20.27-ին:

Այրվել է Ռ.Այվազյանին պատկանող ոչ բնակելի վագոն-տնակը 20 քմ մակերեսով:

 

 

 

Նույն օրը`ժամը 20.55-ին ահազանգ է ստացվել , որ Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի տարածքում այրվում է խոտի դեզ:

Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.49-ին, մարվել` 23.12-ին:

Այրվել է Հ.Մկրտչյանին պատկանող տան բակում պահեստավորված 250 հակ անասնակեր:

Օգոստոսի 10-ին`ժամը 02.30-ին  ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի տարածքում այրվում է անասնագոմ:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.37-ին, մարվել` 06.40-ին:

Այրվել է Ռ.Չոփիկյանին պատկանող անասնագոմի տանիքը` 50 քմ մակերեսով և այնտեղ պահեստավորված 1տ անասնակեր:

 

 

Դիտվել է 1043 անգամ:
Print Friendly

Leave a Reply