Իսպանիան Հռոմի պապի պատկերով զուգարանի թուղթ է արտադրելու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 10, 2011 20:14

Հռոմի Բենեդիկտոս XVI  պապի Իսպանիա կատարելիք այցի նախօրեին Վատիկանի խորհրդանիշով զուգարանի թուղթ է արտադրվելու: Բենեդիկտոս XVI –ը Իսպանիա է ժամանելու օգոստոսի 18-ին: Յուրաքանչյուր  տուփում 2 փաթեթ է` սպիտակ ու դեղին գույների: Այս արտադրանքը թողարկող ընկերության կայքում ասվում է, որ թուղթը կարող են օգտագործել  որպես հսկայական ժապավեն.”Ավելի լավ ինչը կարող է լինել, քան փողոցներն աշխուժացնելը: Բարի  գալուստ, Բենեդիկտոս պապ”,- գրված է ընկերության կայքում: Արտադրվելու է ընդամենը 10 000 միավոր ապրանք:Յուրաքանչյուր փաթեթը “Ես սիրում եմ պապին” լոգոտիպով  է ու կարժենա  3,94 դոլար: Ընկերության մարքեթինգի գծով տնօրենն ասում է, որ այն առաջին հերթին կարելի է օգտագործել որպես ժապավեն, ապա` իսկական նշանակությամբ:

 

Դիտվել է 1101 անգամ:
Print Friendly

Leave a Reply