Մելբուռնյան մաֆիայի “կնքամորը” բանտարկել են 26 տարով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 10, 2011 19:40

Մելբուռնի մաֆիոզ ընտանիքի ղեկավարը` Ջուդի Մորանը դատապարտվել է 26 տարվա բանտարկության` սպանություն պատվիրելու մեղադրանքով: 66-ամյա կինը մեղավոր է ճանաչվել իր տագոր` Դեզմոնդ Մորանի սպանության համար, որն իրագործվել է 2009-ի հունիսի 15-ին: Հետաքննությամբ պարզվել է, որ Դեզմոնդ Մորանը այլևս չի վճարել Ջուդի Մորանին  2000 դոլարի հասնող  ամսական “նպաստը”:  Դատարանում ապացույցներ են բերվել, որ կինը Դեզմոնդին կասկածել է  իրեն հասանելիք մեծ գումարը յուրացնելու մեջ: Ջուդիի ամուսինը` Լյուիս Մորանը (Դեզմոնդի եղբայրը) սպանվել է 2004-ին: Սպանությունն անմիջական կատարողը ևս դատապարտվել է 26 տարվա ազատազրկման: Հայտնի է , որ Ջուդին սպանության դիմաց նրան նվիրել է  Land Rover  մակնիշի ավտոմեքենա: Մարդասպան Արմորը խոստովանել է իր մեղքը: Ի տարբերություն Արմորի, Ջուդին լսել է դատավճիռն ու հայտարարել, որ ինքն անմեղ է: Նա ասել է, որ սպանության օրն ինքը եղել է որդու` Մարկ Մորանի գերեզմանին, որին նույնպես սպանել են, 2000-ի հունիսի 15-ին: Այս կինը Մելբուռնում հայտնի է  ինչպես ամենակարող: 1998-2010-ին ընտանիքը ներգրավվել էր քրեական պատերազմի մեջ, որի պատճառով սպանվել էր ավելի քան 40 մարդ. այդ թվում` Ջուդիի 2  որդին  ու 2 ամուսինը:

 

Դիտվել է 1032 անգամ:
Print Friendly

Leave a Reply