Ավստրալիայում վոմբատի որբուկը քաչալացել է սթրեսից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 10, 2011 19:13

Վոմբատների ողջ ընտանիքը մնացել է առանց կեակրողի, ինչի պատճառով ձագուկների մոտ զանազան շեղումներ են նկատվում, նրանք  բոլոր արջերի նման զրկվում են մորթուց: Ձագուկների  մայրը զոհվել է  ավտոմեքենայի անիվների տակ: Ձագուկներից մեկը սատկում  էր  ցրտից ու քաղցից, երբ նրան գտան ու տեղափոխեցին կենդանիների օգնության կենտրոն: Սակայն, որքան էլ խնամքով ու սրտացավությամբ հոգ տանեն կենդանուն,  միևնույն է, նրա հոգեկան հանգստությունը վերականգնել հնարավոր չէ: Փոքրիկ բրդոտ մինի-արջուկի փոխարեն նա նմանվել է միայնակ ու քաչալ ոզնու: Անասնաբույժները կարծում են, որ երիտասարդ օրգանիզմը ժամանակի ընթացքում կկարողանա հաղթահարել սթրեսն ու մորթածածկը նույնպես կվերականգնվի, հակառակ դեպքում նա վայրի բնության մեջ չի կարող գոյատևել:

 

Դիտվել է 1132 անգամ:
Print Friendly

Leave a Reply