Իրաքում նոր բռնություններ են տեղի ունեցել· կան զոհեր

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 2, 2009 13:13

iraq-mapԻրաքում գրոհայինների հարձակման հետևանքով առնվազն 3 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ մարմնական վնասվածքներ են ստացել:

Իրաքի ոստիկանությունից հայտնել են, որ մայրաքաղաքի բնակիչներից մեկը զոհվել է ռումբի պայթյունից: Եվս 2 քաղաքացի սպանվել է և 1-ը վիրավորվել է երկրի հյուսիսում գտնվեղ Մոսուլ քաղաքում գրոհայինների հարձակման ժամանակ· այս մասին հաղորդում է «ИТАРТАСС»-ը:

Օգոստոսի ընթացքում Իրաքում զոհվել է 156 մարդ, որոնցից 393-ը խաղաղ բնակիչներ, 48 ոստիկան և 15 զինծառայող: Եվս 1741 մարդ մարմնական վնասվածքներ է ստացել:

Միայն օգոստոսի 19-ին տեղի ունեցած ահաբեկչությանը զոհ դարձավ 100 մարդ, մի քանի հարյուր մարդ վիրավորվեց:

Դիտվել է 1045 անգամ:
Print Friendly

Leave a Reply