Իտալացի հնագետները Մարկո Պոլոյին ստի մեջ են բռնացրել

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | August 10, 2011 18:41

Իտալացի հնէաբանները ենթադրում են, որ Մարկո Պոլոն երբեք էլ չի եղել Չինաստանում: Նեապոլի համալսարանի պրոֆեսոր, հնագետ Դանիել Պետրելան այս վարկածի ապացույցներ է հայտնաբերել  Պոլոյի “Գիրք աշխարհի բազմազանության մասին”-ի տեքստի ու պատմական փաստերի համադրությամբ: Հնագետն ասել է, որ Մարկո Պոլոյի պատմությունների հանդեպ կասկած է առաջացել այլ գիտնականների խմբի հետ Ճապոնիայում կտարած  պեղումների ժամանակ: Մասնավորապես, Պոլոն իր գրքում գրում է, որ  մոնղոլական Խուբիլայ խանի նավատորմն ուներ 5 կայմ, մինչդեռ պեղումների ժամանակ ընդամենը 3 կայմ է գտնվել: Բացի այդ, գիտնականն ասում է, որ Պոլոն  1274 և 1281 թվերին Ճապոնիան գրավելու Խուբիլայի   2 փորձի նկարագրության ժամանակ  տարօրինակ սխալներ է թույլ տալիս: “Առաջին փորձի նկարագրության մեջ  ասում է, որ նավատորմն ուղևորվել է Կորեայից ու փոթորկի մեջ հայտնվել, այդպես էլ չհասնելով Ճապոնիային: Սակայն դա տեղի է ունեցել, ոչ թե 1274-ին, այլ 1281-ին: Միթե մարդը, որն իբր տեսել է ամենն իր աչքերով, կարող էր խառնել իրադարձությունները, որոնք կատարվել են 7 տարի հետո”, -ասում է Պետրելա: Մի տարօրինակություն ևս. գիտնականը հայտնաբերել է , որ ճանապարհորդը կիրառել է պարսկական տեղանուններ` չինական ու մոնղոլական աշխարհագրական օբյեկտները նշելու համար: Այսպիսով, Պետրելայի կարծիքով, Մարկո Պոլոն հասել է միայն Սև ծովին, իսկ Չինաստանի  ու Մոնղոլիայի վերաբերյալ բոլոր պատմությունները լսել է  պարսիկ առևտրականներից ու ընդամենը գրառել  դրանք: Նման տեսություն առաջ էլ է եղել`”Եղել է, արդյոք Մարկո Պոլոն Չինաստանում” վերտառությամբ, որի հեղինակը անգլիացի պատմաբան, Չինաստանի մասնագետ Ֆրենսես Վուդն է (1995 թ): Նա նշում է, որ  Մարկո Պոլոյի գրքում բացակայում է չինացիների կենցաղին հատուկ որևիցե մի առարկայի նկարագրություն, ինչպիսիք են , ասենք` սննդի փայտիկները, թեյախմության արարողությունը, բացի այդ, ոչ մի բառ չի ասվում Մեծ չինական պատի մասին: Բացի այդ, նա նշում է, որ Մարկո Պոլոյի  ամբողջ գրքում հաշվվում է ընդամենը 18  նախադասություն, որոնք գրված են առաջին դեմքից, իսդ, չինական կամ էլ մոնղոլական ոչ մի արձանագրություններում չի հիշատակվում Մարկո Պոլոյի անունը, իսկ նրա ընտանիքում ոչ մի բերված իր այն կողմերից չի հայտնաբերվել:

Մարկո Պոլոն առաջին  եվրոպացի ճանապարհորդն է, որ իրենից հետո ինչ որ գրառումներ է թողել Ասիայի վերաբերյալ: Իր “Գիրք աշխարհի բազմազանության մասին”-ում   նկարագրում է Չինաստան կատարած  24-ամյա ճանապարհորդության մասին ու Խուբիլայ խանի հետ ծանոթության մասին, որն իրեն դարձրել է էմիսար ու Յանչժոուի նահանգապետ: Այս գիրքը որպես աղբյուր ոգեշնչել է այլ ճանապարհորդների, այդ թվում և` Քրիստափոր Կոլումբոսին:

 

Դիտվել է 1853 անգամ:
Print Friendly

Leave a Reply