Կորեացիները А380 ինքնաթիռում խանութ են սարքավորել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 10, 2011 13:50

Հարավկորեական օդային փոխադրումներ իրականացնող Airbus A380  ինքնաթիռում սարքավորել են առանց  տուրքերի աշխատող խանութ, որի ցուցափեղկերի տեղադրման համար ընկերությունը  ինքնաթիռի պոչային հատվածից 13 նստատեղ է հանել: Այն տեղակայել է  վերին հարթակ տանող  (որտեղ 94 բիզնես կարգի տեղեր են)պտտաստիճանների տակ: Ինքնաթիռը երեկ առաջին թռիչքն է իրականացրել Սեուլ-Նյու-Յորք չվերթով”: Կորեական ինքնաթիռը A380 դասի առաջին ինքնաթիռն է, որ նվազագույն նստելատեղեր ունի` 407, սովորական 525-ի փոխարեն: Այս ինքնաթիռը նախատեսված է կարող մարդկանց համար, ընկերությունը  հավելյալ եկամուտ կունենա ոչ միայն  ուղևորներից, այլև առևտրից:  Ընկերությունն արդեն պայմանագրեր է կնքել  Lancome-ի կոսմետիկայի ու и V&S Group ալկոհոլային խմիչքներ արտադրողների հետ:

 

 

Դիտվել է 1146 անգամ:
Print Friendly

Leave a Reply