Պաշտոնյաները մտադիր են Միկոյանի թոռից 10 մլն դոլար գանձել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | | August 10, 2011 12:36

Ռուս.դաշնային գույքի կառավարման գործակալությունը հայց է ներկայացրել “Գյուղտեխշին” ընկերությանը (որը Անաստաս Միկոյանի թոռան` Իվանի ենթակայության տակ է), Վանինո նավահանգստի վաճառքի մրցույթի կայացմանը խանգարելու  պատճառով 10 մլն դոլար գանձելու վերաբերյալ: “Գյուղտեխշինն” այդքան  գումար  պետք է վճարի նավահանգստի աճուրդի համար դրամական միջոցների հավաքագրման ժամկետները խախտելու պատճառով: Ավելի վաղ “Գյուղտեխշինի” համասեփականատեր Միկոյանը, որ հրաժարվել էր գնել նավահանգիստը, արդեն կորցրել է 3 մլն դոլար ներդրումը: Հուլիսին արդեն հայտնի էր, որ Վանինոյի նավահանգստի աճուրդով (որը մայիսին շահել էր Միկոյանը) վաճառքը (գտնվում է Հեռավոր Արևելքում)չի կայանալու, քանի որ պաշտոնյաներին Վանինոյի համար 10,8 մլն դոլար ռեկորդային գին առաջարկած  ձեռներեց Միկոյանը չի վճարել նշված գումարը, հայտարարելով, որ “այն այդքան չարժի”: Հրաժարվելը պատճառաբանում է աճուրդում “նավահանգստի վիճակի մասին տեղեկությունների պակասը”: Ի դեպ Վանինո առևտրածովային նավահանգիստը  Հեռավոր Արևելքի խոշորագույն  նավահանգստային  հնգյակից է: Երբ կլինի աճուրդը, չեն հայտնում:

 

Դիտվել է 1195 անգամ:
Print Friendly

Leave a Reply