Իտալական քաղաքում արգելել են քյաբաբ վաճառել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 10, 2011 10:55

Չիտադելայի  քաղաքային խորհուրդը կարգադրել է քյաբաբ վաճառելն արգելել, այն հիմնավորմամբ, որ “քյաբաբը մեր ավանդույթների մաս չէ ու չի նույնանում մեզ հետ”: Իտալական Չիտադելայում վեճ է բռնկվել, այս որոշման առնչությամբ: Միգրանտները սուր քննադատության են ենթարկում արգելքը.” Քյաբաբը Չիտադելայում արգելելը նույնն է, թե պիցան արգելվի  Փարիզում կամ էլ նյու-Յորքում ու բուրգոմիստրը չի կարող արգելել բաներ, որոնք դուր են գալիս մարդկանց”: Պադուայի մոտ գտնվող Չիտադելայում արդեն հրաման է արձակվել, որի համաձայն, այլևս քյաբաբ վաճառելու արտոնագիր ոչ մեկին  չի տրվելու:  Բուրգոմիստր Մասիմո Բիտոնչին, որ նաև “Հյուսիսային լիգա” աջերի կուսակցության ներկայացուցիչն է, ասել է.”Այդ ուտելիքը մեր ավանդույթի մասը չէ” ու արգելքը հիմնավորել բնակչության առողջության մասին հոգատարությամբ: Նրա խոսքով, պատրաստի սնունդը երկար ժամանակ է բաց վիճակում մնում: Բուրգոմիստրը նախկինում էլ   ցույց է տվել, թե ինչի դեմ է պայքարում իր կուսակցությունը. նա միջոցներ էր ձեռք առել մուրացկանությունը կանխելու, ինչպես նաև կազմակերպել է  հարբեցող երիտասարդներին հարկադիր աշխատանքի դնելու հարցերը:

 

Դիտվել է 1609 անգամ:
Print Friendly

Leave a Reply