Գերմանական քաղաքի բնակիչները հայ ընտանիքին թաքցրել են վտարումից
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | August 10, 2011 10:25
Բալթիկ ծովի ափին գտնվող Կյուլունգսբորն առողջարանային ոչ մեծ քաղաքում իշխանություններից թաքցրել են հայկական, 4 հոգուց բաղկացած ընտանիքին, որպեսզի թույլ չտան նրանց հետ`հայրենիք ուղարկել:
Խոսքը Արթուր ու Քրիստինե Բավեյանների ընտանիքի մասին է. 13 տարի առաջ նրանք Գերմանիա էին մեկնել ու քաղաքական ապաստարան խնդրել այնտեղ: Ընտանիքը մեծացել էր, ծնվել էին որդին (այժմ արդեն 12 տարեկան) և դուստրը (9 տարեկան): Երեխաները խոսում են գերմաներեն, հաճախում են սպորտի, մի խոսքով, մեծանում են գերմանական մշակույթով: Ընտանիքն ինքն իրեն ապահովում է, արժանացել է քաղաքի բնակիչների համակրանքին: Այնուամենայնիվ, փետրվարին ՆԳՆ հանձնաժողովը հրաժարվեց երկարաձգել նրանց Գերմանիայում գտնվելու ժամկետը: Ճշգրիտ պատճառները չեն հայտնում: Որոշ տվյալների համաձայն, իշխանությունները Արթուր Բավեյանի նկատմամբ որոշ կասկածներ ունեն.նախկինում էլ նա օրենքը խախտելու համար մի քանի անգամ պատասխանատվության է ենթարկվել: Նրանց պետք է օգոստոսի 9-ին վտարեին, սակայն անսպասելի անհետացել են: Ինչպես պարզվեց, Բավեյաններին թաքցրել են Քլյունգսբորնի քաղաքացիները: Բացի այդ, նրանք ի նշան բողոքի փողոց են ելել: Արթուր Բավեյանի խորտկարանի մոտ հավաքվել է 200 մարդ, ինչը, , այդ փոքրիկ քաղաքի համար մեծ թիվ է: Ցույցին մասնակցել են երեխաների` Գևորգի ու Աննայի ուսուցիչներն ու դասընկերները, ինչպես և տեղի ֆուտբոլային ակումբի անդամները, որտեղ Գևորգը հարձակվող է հանդես գալիս ու համարվում է ապագա ունեցող ֆուտբոլիստ: Մասնակիցներից մեկի խոսքով.”գլխավորը երեխաների ճակատագիրն է: Եթե նրանց վտարեն, ապա նրանք սեփական երկրում կդառնան օտար: Չի կարելի հենց այնպես 13 տարին ծալել, դնել ճամպրուկն ու մեկնել”: Spiegel,-ը գրում է, որ նրանք իրենց հետ ամենաշատը 12 կգ իր կարող են վերցնել, իսկ մնացածը պետք է թողնեն: Նրանց գտնվելու վայրն անհայտ է, քաղաքի բնակիչները նրանց հետ կապ ունեն ու ասում են, որ ամեն անգամ, ոստիկանական ազդանշանների ձայնից բոլորը ցնցվում են”: Այս ընտանիքի պատմությունը մեծ արձագանք է գտել: Սեպտեմբերի 4-ին կայանալիք ընտրությունների նախօրեին վարչապետն իր մամլո քարտուղարի միջոցով հայտնել է, որ Բավեյանների գործը կվերանայվի:






Facebook
Tweet This
Email This Post
