Ճապոնիայում մի քանի ժամում 5 երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 2, 2009 11:03

japanՃապոնիայում այսօր տեղի է ունեցել 5 երկրաշարժ` 2,4-4,5 մագնիտուդ ուժգնությամբ:

Ստորգետնյա ցնցումները ճապոնական արշիպելագում տեղի են ունեցել մի քանի ժամվա ընթացքում: Ցունամիի վտանգ, ըստ մասնագետների, չկա: Տեղեկություններ զոհերի և ավերածությունների մասին ևս չկան· այս մասին հաղորդում է «ИТАР-ТАСС»-ը:

Ցնցումները գրանցվել են հարավային կղզիների շրջանում` Օկինավայում, հյուսիսային Հոկայդո կղզում  և գլխավոր Հոնսյու կղզու հարավում: Ամենաուժեղ ցնցումները տեղի են ունեցել Ամամի-Օսիմա կղզիներում` 4,5 մագնիտուդ ուժգնությամբ: Էպիկենտրոնը 30 կմ խորություն է ունեցել:

Ամեն տարի Ճապոնիայում տեղի են ունենում շուրջ 2 հազար ստորգետնյա ցնցումներ:

Դիտվել է 1054 անգամ:
Print Friendly

Leave a Reply