Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպել է Լիբանանի Նախագահ գեներալ Միշել Սուլեյմանի հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | August 9, 2011 20:22

Օգոստոսի 9-ին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպել է Լիբանանի Նախագահ գեներալ Միշել Սուլեյմանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լիբանանյան երկկողմ հարաբերությունների խորացման և ընդլայնման, Լիբանանի ներքին քաղաքական, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող խնդիրներ: Ընդգծվել է երկու բարեկամ երկրների ժողովուրդների բարյացակամ հատուկ վերաբերմունքն ու հարգանքը միմյանց հանդեպ: Կարևորվել է սերտ համագործակցության խորացումը միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Համոզմունք է հայտնվել, որ բարձր մակարդակի փոխայցելությունները նոր լիցք կհաղորդեն երկու բարեկամ երկրների փոխգործակցության խորացման առումով: Այդ համատեքստում քննարկվել են որոշ մանրամասներ կապված  2012թ. Նախագահ Սուլեյմանի` Հայաստան այցի հնարավորությունների առնչությամբ:

Նախագահ Սուլեյմանը բարձր է գնահատել լիբանանահայ համայնքի դերակատարությունը երկրի քաղաքական և հասարակական կյանքում: Լիբանանի Նախագահի խնդրանքով դեսպան  Քոչարյանը անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին և տարածաշրջանային այլ հարցերի:

Դիտվել է 1015 անգամ:
Print Friendly

Leave a Reply