Եվրամիությունը դադարեցնում Է 100-վատանոց շիկացման լամպերի վաճառքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 2, 2009 11:14

lampԱյսօրվանից Եվրամիության անդամ 27 երկրներում 100-վատանոց շիկացման լամպերի վաճառքի արգելք Է սահմանվում: Դա նախատեսված Է Եվրամիության կողմից իրականացվող Էներգախնայողության ռազմավարությամբ:

Եվրահանձնաժողովի կողմից նախաձեռնված օրենսդրական որոշման շրջանակներում Եվրամիությունում վաճառքից աստիճանաբար դուրս կբերվեն ավանդական լամպերը` 2010 թվականի սեպտեմբերից`75-վատանոց, 2011 թվականից սեպտեմբերից` 60-վատանոց, իսկ 2012 թվականի սեպտեմբերից` 40 և 20-վատանոց լամպերը:

Ավանդական լամպերը կփոխարինվեն նորերով, որոնք 80 տոկոսով պակաս Էլեկտրականություն են սպառում: Դրանք ավելի թանկ կլինեն, բայց շահագործման ավելի մեծ ժամկետ կունենան:

Եվրոպացի փորձագետների գնահատումների համաձայն` նոր սերնդի շիկացման լամպերի օգտագործումը թույլ կտա Եվրամիության մասշտաբներով էլեկտրականության սպառման բնագավառում տարեկան տնտեսել 5-10 մլրդ եվրո, ինչը միջին վիճակագրական եվրոպական ընտանիքի հաշվարկով` կկազմի տարեկան 50-ից մինչեւ 166 եվրո:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ասիայի երկրներում արտադրվող էներգախնայողական լամպերը Եվրոպայում արդեն իրենց քննադատներն ունեն: Նրանք պնդում են, որ կենցաղային կոմպակտ-լյումինեսցենտային լամպերն էկոլոգիապես մաքուր չեն, քանի որ դրանք էլեկտրամագնիսական ճառագայթման աղբյուր են, ինչպես նաև այդ լամպերում պարունակվող սնդիկը դժվարացնում է դրանց վերամշակումը:

Դիտվել է 1218 անգամ:
Print Friendly

Leave a Reply