«Արմենիա» առագաստանավի անձնակազմը հանդիպումներ է ունեցել Լիբանանի հայ համայնքի հետ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 9, 2011 20:00

Օգոստոսի 7-ին Արցախի հերոս, հրապարակախոս Զորի Բալայանի ղեկավարած «Արմենիա» առագաստանավի անձնակազմը Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանի և դեսպանատան դիվանագիտական անձնակազմի ուղեկցությամբ հյուրընկալվել է Լիբանանի հայաբնակ Այնճարում: Դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո  Զորի Բալայանը և նավապետ Սամվել Կարապետյանը «Արմենիա» առագաստանավի անունից ծաղկեպսակ են զետեղել Մուսա Լեռան հերոսամարտի հուշարձանին: Այնուհետև Այնճարի Ս. Պողոս եկեղեցում տեղի է ունեցել հանդիպում այնճարցիների հետ, որտեղ ուղջույնի խոսքով հանդես են եկել «Կարմիր Լեռ» կոմիտեի անդամ Հակոբ Այնթափլյանը, ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը և Զորի Բալայանը, իսկ նավապետ Սամվել Կարապետյանը մանրամասներ է ներկայացրել «Արմենիա» առագաստանավի շուրջերկրյա ճամփորդությունից:  Հանդիսությանը ներկա էին պետնախարար, գեներալ Փանոս Մանջյանը, քաղաքապետ Կարո Փամբուկյանը, գյուղի երեք համայնքների հոգևոր հայրերը, Այնճարի բնակիչներ:

Օգոստոսի 8-ին Բիքֆայայի Ս. Աստվածածին վանքի հայրապետական ամառանոցում Զորի Բալայանի գլխավորած «Արմենիա» առագաստանավի անձնակազմի անդամներին ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ը: Կաթողիկոս Արամ Ա-ի ողջույնի խոսքից հետո Զորի Բալայանը ներկայացրել է «Արմենիա» առագաստանավի անցած ծովային ուղին, որից հետո նավապետ Սամվել Կարապետյանը կաթողիկոս Արամ Ա-ին է փոխանցել է  Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դրոշը, որը շուրջերկրյա ուղևորության ամբողջ ընթացքում ծածանվել է «Արմենիա» առագաստանավի կայմի վրա:

Նույն օրը Լիբանանում ՀՀ դեսպանատանը տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որից հետո տեղի է ունեցել հանդիպում լիբանանահայ համայնքի քաղաքական

Դիտվել է 1287 անգամ:
Print Friendly

Leave a Reply