ՋՐԱԽԵՂԴՎԵԼ ԵՆ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 9, 2011 19:48

Օգոստոսի 8-ին`ժամը 13.26-ին ահազանգ է ստացվել, որ ժամը 13.05-ին  ,,Ծովազարդ’’ կայանից (գ.Ծովազարդ) մոտ 400-500մ հեռավորության վրա (ափից մոտ 20 մ) հերթապահ ջրափրկարարը նկատել է նավամատույցից Սևանա լիճ նետվող քաղաքացու (հագուստով):

Դեպքի վայր է մեկնել փրկարական ուժերի վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարների ուժերով ջրից դուրս է բերվել և շտապօգնության աշխատակիցներին հանձնվել Երևան քաղաքի Արցախի փողոցի 2-րդ նրբ. թիվ 12 տան բնակիչ, 1993թվականին ծնված Արսեն Ասլիկյանի  դին:

Նույն օրը`ժամը 16.10-ին  տեղեկատվություն է ստացվել, որ Սևանա լճի Ախթամար թերակղզու ՀՋՋ «Հյուսիսային» կայանի հերթապահ ջրափրկարարը մոտ 500-600մ հեռավորության վրա` հանգստացողների շրջանում, նկատել է խուճապ: Տեղում պարզվել է, որ մի խումբ երեխաներ փնտրում են իրենց ընկերոջը, որը հնարավոր է ջրահեղձված լինի:

Դեպքի վայր է մեկնել փրկարական ուժերի վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարների ուժերով ջրից դուրս է բերվել և շտապօգնության աշխատակիցներին հանձնվել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի 7-րդ փողոցի բնակիչ, 1996թվականին ծնվածՎարդան Բաբայանի  դին:

Նույն օրը`ժամը 17.41-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզում` Սևանա լճում (Լճաշեն գյուղի հարակից ‘’Շահենի մոտ’’ լողափ) ջրահեղձվել է քաղաքացի և նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել փրկարական ուժերի վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարների ուժերով դուրս է բերվել և շտապօգնության աշխատակիցներին հանձնվել Արարատի մարզի Բաղրամյան գյուղի բնակիչ, 1988թվականին ծնված Էդգար Մնացականյանի  դին:

Դիտվել է 836 անգամ:
Print Friendly

Leave a Reply