ԱՅՐՎԵԼ ԵՆ ԽՈՏԱԾԱԾԿ ՏԱՐԱԾՔՆԵՐ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 9, 2011 19:36

Օգոստոսի 8-ին`ժամը 13.20-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի գերեզմանատանն այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.35-ին, մարվել`13.55-ին: Այրվել է 1,2 հա խոտածածկ տարածք:

Նույն օրը խոտածածկ տարածքներ են այրվել նաև Կոտայքի մարզում`Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 12-րդ կմ-ի հարակից տարածքում` 5000 քմ , Արարատի մարզի  Քաղցրաշեն գյուղի մերձակայքում`4000 քմ, Երևան քաղաքում` ‘’Դալմայի’’ այգիներում (Դ.Վարուժան փողոցի կողմից)` 5000 քմ, Արշակունյաց պողոտայի թիվ 12 շենքի մոտակայքում `2000 քմ  խոտածածկ տարածքներ:

Հրդեհները ժամանակին մեկուսացվել եւ մարվել են հրշեջ-փրկարարների ուժերով:

 

Դիտվել է 958 անգամ:
Print Friendly

Leave a Reply