Շարունակվում են կրպակների փուլային ապամոնտաժման աշխատանքները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 8, 2011 18:50

Երթևեկության բեռնաթափման ծրագրի շրջանակում ,մայրաքաղաք մուտք գործող մերձքաղաքային երթուղիներն իրենց վերջնականգառը կատարում են Երևան քաղաքի ավտոկայաններում և քաղաքապետարանի կողմից նախատեսված համապատասխան երթակարգավարական կետերում:Այդ մասին զեկուցվել է հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Այս համատեքստում հանձնարարվել է  մոնիտորինգ անցկացնել ` սեպտեմբերի 1-ից դպրոցներում և ԲՈՒՀ-երում դասերի նոր ժամային գրաֆիկների կիրառման մասով:
Մայրաքաղաքում ընթացքի մեջ են ապօրինի կրպակների ապամոնտաժման աշխատանանքները: Զեկուցվել է, որ վարչական շրջաններում գույքագրվում և ուսումնասիրվում են Երևան քաղաքի փողոցներում, պողոտաներում, ընդհանուր օգտագործման այլ տարածքներում տեղադրված տաղավարների,կրպակների և ժամանակավոր այլ շինությունների թվաքանակի կրճատման, դրանց հետա•ա •ործունեության նպատակահարմարության և օրինականության հարցերը, կատարվում են փուլային ապամոնտաժման աշխատանքներ, որի նպատակն է մայրաքաղաքն ազատել տարերայնորեն տեղեդրված, ճարտարապետական տեսքն աղավաղող ժամանակավոր շինություններից:
Սկզբնական փուլում ապամոնտաժվել են չգործող ժամանակավոր շինությունները, այժմ քննարկվում է Երևանի կենտրոնական `հատկապես մայրաքաղաք մուտք գործող և դեպի “փոքր կենտրոն” ձգվող փողոցներում և պողոտաներում տեղակայված ժամանակավոր այն շինությունների տեղակայման հարցը, որոնք չունեն իրավական հիմքեր կամ վարձակալության ժամկետներն ավարտվել են: Վարձակալության ժամկետները չլրացած  վարձակալության պայմանագրերի դեպքում կքննարկվեն այլընտրանքային տարբերակներ:
Վարչական շրջանների ղեկավարներին  հանձնարարվել է տնտեսվարող սուբյեկտներին ներկայացնել հարակից տարածքների պարտադիր բարեկարգման նորմը և այն չկիրառողներին ենթարկել վարչական պատասխանատվության:
Կոմունալ տնտեսության վարչության պետի զեկույցի համաձայն, հունիս և հուլիս ամիսներին մայրաքաղաքում տեղադրվել են 2900 նոր աղբամաններ, ներկրված ևս 4000 աղբամանները մինչև սեպտեմբերի 1-ը կտեղադրվեն վարչական շրջանների պահանջվող տեղերում: Այս համատեքստում ոլորտի պատասխանտուներին հանձնարարվել է արա•ացնել աղբահանության մրցույթի կազմակերպման նախապատրաստական փուլը  և մինչև սեպտեմբերի 1-ը իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ  ավարտել աղբահանության պայմանագրերի կնքման գործընթացը, ինչպես նաև խիստ ուշադրություն դարձնել վարձավճարների հավաքագրման ցուցանիշներին:
Մշակույթի և առողջապահության վարչության պետերին հանձնարարվել է ներկայացնել կատարված աշխատանքների հաշվետվություն:
Անդրադառնալով նոր ուս. Տարվա նախապատրաստական աշխատանքներին, նշվել է, որ մի շարք դպրոցներում ընթանում են նորոգման մասնակի աշխատանքներ: Ըստ կրթության վարչության պետի զեկույցի, քաղաքապետարանի ենթակայության ընդամենը 2 դպրոցներում ուսումնական տարվա սկզբին բարեկարգման աշխատանքները ավարտված չեն լինի`պայմանավորված նորոգման մեծ ծավալներով:
Ստորգետնյա անցումների բարեկարգման ծրագրի մասով, քաղաքապետը նշել է, որ առաջիկայում հայտարարվող մրցույթներով հավանական ներդրողներին կներկայացվեն պայմանները,համաձայն որոնց տարածքները կնորոգվեն   ու  կլուսավորվեն ,կապահովվի սանիտարական պատշաճ վիճակը,  նաև առևտրային տաղավարներ կառաջարկվեն բիզնեսով զբաղվող քաղաքացիներին:
Զեկուցվել է, որ համահայկական 5 րդ խաղերի մեկնարկի հետ կապված նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են:
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Կարեն Կարապետյանը հատկանշել է  Շառլ Ազնավուրի թանգարանի հարակից տարածքը պատշաճ տեսքի բերելու ,ինչպես նաև “էրեբունի”արգելոց թանգարանի ներդրումային ծրագիրը հստակեցնելու անհրաժեշտությունը: Հանձնարարվել է արագացնել “Արտ Վիլլիջ” ժամանակակից արվեստի թանգարանի ծրագրի մշակման   գործընթացը և հստակեցնել աշխատանքները “Հաղթանակ ” զբոսայգու ընդհանուր վերակառուցման ծրագրի ներդրողների հետ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ      կապերի վարչություն

Դիտվել է 832 անգամ:
Print Friendly

Leave a Reply