Բրազիլիայում կազմակեպել են զանգվածային ամուսնալուծության գործընթաց` աղքատների համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 9, 2011 17:41

Բրազիլական Արապուտանգա քաղաքում կազմակերպել են անվճար ամուսնալուծության գործընթաց, որի ժամանակ միանգամից   ամուսնալուծվել  է ցածր վարձատրվող 70 զույգ: Իրավաբանական այս անսովոր սեանսին մասնակցելու իրավունք են ստացել միայն նրանք, ում աշխատավարձը 1000 ռեալից պակաս է (630 դոլար): Ընդ որում,  ամուսնալուծությունը պետք է երկկողմանի համաձայնությամբ ու առանց ֆինանսական պահանջների լիներ:  Այս անսովոր դատավարությունը տեղի է ունեցել օգոստոսի 6-ին: Դատավորի կարծիքով, ակցիան հնարավորություն կտա ոչ միայն անվճար ձևակերպել ամուսնալուծության փաստաթղթերը, այլև իրավաբանական խորհրդատվություն ստանալ: Օրինակ, դատավորի խոսքով, Բրազիլիայում քչերը գիտեն, որ 2010-ից սահմանադրական շտկում է մտցվել, որը թույլատրում է հարսանիքի հաջորդ օրն իսկ ձևակերպել ամուսնալուծությունը, մինչդեռ առաջ դա արգելված էր:

Դիտվել է 1092 անգամ:
Print Friendly

Leave a Reply