Կանադան հետ է ուղարկել բոլոր լիբիացի դիվանագետներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 9, 2011 17:16

Կանադայի իշխանությունները երկրից հանել են լիբիացի բոլոր դիվանագետներին:Մուամար Քադաֆիի իշխանության ներկայացուցիչների համար  Կանադան այլևս փակ է: Դիվանագետներին 5 օր ժամանակ է տրվել երկիրը լքելու համար, հայտարարել է Կանադայի  ԱԳ նախարար Ջոն Բեյրդը ու հավելել, որ.” դիվանագետներն այլևս դեսպանության հաշիվներ մուտք չունեն”: Այսպիսով Կանադան ցույց է տալիս, որ աջակցում է ապստամբներին, որոնք Լիբիայում մասնակցում են քաղաքացիական պատերազմին: ԱԳ նախպարարը չի պարզաբանել, թե  ապստամբների առաքելությունը կզբաղեցնի արդյոք Քադաֆիի կողմնակիցների տեղը դեսպանատանը: Քադաֆիի կառավարության դրամական միջոցները նույնպես կանադական կողմը չի կարող հանձնել ապստամբներին, քանի որ ըստ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշման  , այդ հաշիվները  ենթակա են միայն  սառեցման:

 

Դիտվել է 1191 անգամ:
Print Friendly

Leave a Reply