Երեխայի մահից 3 ժամ անց մայրը կախվեց

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 9, 2011 16:15

3-ամյա որդու մահվան լուրն իմանալով մայրը դիարանի  դռների դիմացի ծառից կախվեց: 30-ամյա Իրինան չկարողացավ հաղթահարել 3-ամյա որդու կորստի վիշտը: Որդին` Եգորը, հենվելով  լուսամուտի ցանցին, ընկել էր 4-րդ հարկից: Իրինան ապրում էր Պսկովի ծայրամասում գտնվող 2-սենյականոց բնակարանում, մոր ու եղբոր հետ: Դեպքը կատարվելու պահին տատիկը գնացել էր աշխատանքի,  40-ամյա քեռին գիշերային հերթափոխից հետո քնել էր, իսկ Իրինան խոհանոցում գործ էր անում, այդ պատճառով էլ փոքրիկը մնացել էր առանց հսկման: Փոքրիկի մահճակալը գտնվում էր լուսամուտի մոտ ու ամենայն հավանականությամբ, հենվել էր ցանցին, որը երեխայի ծանրությունից պոկվել էր: Դեռևս կենդանի երեխային տեղափոխել էին շրջանային հիվանդանոց, մայրը նրանց հետ էր, մեքենայի մեջ ու հույս ուներ, որ ամեն ինչ կանցնի: Երբ երեխային հիվանդանոց հասցրին, երեխան կլինիկական մահ էր տանում, սրտխփոց չկար, իսկ մորը բացատրել դա  անհնար էր, նա բղավում էր, որ Եգորը կենդանի է:

Հրաշք չկատարվեց: Պարանոցի ողի վնասվածքի հետևանքով փոքրիկը մահացավ: Երբ բոթը հայտնեցին մորը, վերջինս շոկի մեջ ընկավ: “Դուստրս նույնիսկ չէր լացում: Նույնիսկ խոսել դադարեց, այլևս ոչ մի բառ չասաց: Ավելի ուշ Իրինային գտան ծառից կախված”:

Մայրն իր փոքրիկից  հետո ընդամենը 3 ժամ ապրեց: “Եգորը Իրինայի միակ զավակն էր:  Իրինան հոգին չէր խնայում երեխայի համար: Պստիկի հայրը հեռացել էր` նույնիսկ երեխայի լույս աշխարհ գալուն չսպասելով: Նա այդպես էլ իր որդուն չտեսավ”, -պատմել են հարևանները: Մորն ու նույն օրը մահացած փոքրիկին կթաղեն Պսկովի գերեզմանատանը կողք-կողքի”:

 

 

Դիտվել է 1235 անգամ:
Print Friendly

Leave a Reply