Մագադանում վթարվել է Ан-12 ինքնաթիռը. կա 11 զոհ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 9, 2011 13:38

Ан-12 օդանավում անձնակազմի  9 անդամ ու 2 ուղևոր կային: Բոլորն էլ զոհվել են: Այն վթարի է ենթարկվել Մագադանից 320 կմ հեռու`  “Ջուլետա”ոսկու վերամշակման ձեռնարկության մատույցներում: Անսարք շարժիչով օդանավը ռադարներից անհետացել է   Մագադանի Օմսուկչան բնակավայրի մոտ: Փրկարար ուղղաթիռ է դուրս եկել կորած օդանավի հետևից: Վթարվածօդանավում 18 տոննա բեռ է եղել: “Օդաչուն հայտնել էր, որ վառելիքի արտահոսք է տեղի ունենում, ապա աջ շարժիչում հրդեհ է բռնկվել: Օդաչուն վթարային վայրէջք է խնդրել, ինչից  կես ժամ հետո,  այն անհետացել է ռադարների էկրաններից”-ասել են “Ավիս – -Ամուր” ընկերությունում:

 

 

 

Դիտվել է 1075 անգամ:
Print Friendly

Leave a Reply