Ջոլին ու Փիթը երեխաների հետ հանգիստը Սահարայում են անցկացնելու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 9, 2011 13:08

Մի ամբողջ ամիս աստղային զույգը ուղտերի վրա կճանապարհորդի Սահարայում: Ավելի ճիշտ` Ջոլին որոշել է 6-ամյա դստերը` ծնունդով  եթովպացի  Զահարային ծանոթացնել իր հայրենի  երկրի մշակույթին:Ուղևորությունը կտևի 28 օր, և կընթանա ուղտերի վրա: “Որպեսզի երեխաները շատ չհոգնեն, մենք մի քանի տեղ կօթևանենք,- պատմել է 36-ամյա դերասանուհին: Զահարայից բացի ամուսնական զույգը ևս 2 որդեգիր ունի` 9-ամյա Մեդոքսը` Կամբոջայից ու 7-ամյա Փակսը` Վիետնամից: Զույգն ընդհանուր 3 երեխա ունի` 5-ամյա Շիլոն ու երկվորյակներ Նոքսն ու Վիվիենը: Շուրջերկրյա ճամփորդության շնորհիվ նրանք տարբեր մշակույթներ են ճանաչում ու զարգանում են”,-հավելել է Ջոլին: Բրեդն ու Անջելինան իրենց աշխարհի քաղաքացի են համարում:  Նրանք միանգամից մի քանի երկրում են ապրում,  առաջնձնատներ ունեն  Լոս Անջելեսում ու Ֆրանսիայում: Հիմա մտադիր են շքեղ քոթեջ ձեռք բերել Լոնդոնում, որն արժե 10 մլն դոլար:

 

Դիտվել է 1113 անգամ:
Print Friendly

Leave a Reply