Իսրայելի իշխանություններին սպառնացել են միլիոնանոց երթով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 9, 2011 12:38

Արդեն երեք շաբաթ շարունակ Իսրայելում չեն դադարում  զանգվածային բողոքի ակցիաները: Ցուցարարները պահանջում են, որ իշխանությունները սկսեն  մատչելի բնակարաններ կառուցել, նվազեցնեն հարկերը, վերացնեն ուսման վարձը և ազնվորեն բաշխեն պետական ռեսուրսները:

Բացելով կառավարության ամենշաբաթյա նիստը` վարչապետ Բենիամին Նաթանյահուն հայտարարեց, որ մտադիր է մոտ ժամանակներս առաջարկել հասարակայնությանը ստեղծված իրավիճակի շտկման մեծ փաթեթ: “Վերջին մի քանի շաբաթների ընթացքում մենք դիտարկել ենք հասարակական ընդվազումները, որոնք արտացոլում են իրական դժվարությունները”,- ասել է Նաթանյահուն:

Վարչապետը հայտարարել է, որ հանձնաժողով է ստեղծվում, որի մեջ կմտնեն երկրի առաջատար տնտեսագետներ և հասարակական սեկտորի ներկայացուցիչներ: “Հանձնաժողովը լայն երկխոսություն կսկսի մեր հասարակության տարբեր շերտերի հետ, կլսի նրանց պահանջներն ու առաջարկությունները, կձևակերպի իր հանձնարարականները և կներկայացնի դրանք սոցիալ-տնտեսական կոմիտեին, որը կղեկավարի ֆինանսների նախարարը”,- հայտարարել է Նաթանյահուն:

Սոցիալական դրախտը, սակայն, հարկ կլինի կառուցել բորբոքվող ճգնաժամի հիմքի վրա:

Ցույցերը սոցիալական արդարության կարգախոսներով շարունակվում են Իսրայելում արդեն երրորդ շաբաթ օրը: Անցած շաբաթ օրը փողոց դուրս եկավ առնվազն 250 հազար մարդ: Նման մասշտաբի ցույցեր` տնտեսական պահանջներով, Իսրայելում տեղի են ունենում առաջին անգամ:

Ցուցարարները վրդովված են բնակարանի բարձր գներից, սննդամթերքի գների բարձրացումից: Երուսաղեմում համեստ բնակարանը կարող է արժենալ մոտ 500 հազար դոլար, այն դեպքում, երբ միջին աշխատավարձը Իսրայելում կազմում է ամսական մոտ 2.5 հազար դոլար: Ցուցարարները պահանջում են կառավարությունից միջոցներ ձեռնարկել` նվազեցնել հարկերը, սուբսիդավորել բնակվարձերը և իջեցնել գները:

Դիտվել է 1023 անգամ:
Print Friendly

Leave a Reply