Արաբները երես են թեքում Սիրիայից
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 9, 2011 12:35
Արդեն երեք արաբական պետություններ հետ են կանչել իրենց դեսպաններին Դամասկոսից. Սաուդյան Արաբիան, Քուվեյթը և Բահրեյնը: Հորդանանը տատանվում է, բայց դարձյալ պահանջում է Ասադից անհապաղ քաղաքական բարեփոխումներ անել և երկխոսություն սկսել ընդդիմության հետ: ԱՄՆ-ն ողջունել է հակասիրիական արաբական ճակատի ձևավորումը և մտադիր է ուժեղացնել ճնշումը Դամասկոսի վրա:
Մինչդեռ Բաշար Ասադը հեռացրել է պաշտպանության նախարար Ալի Հաբիբին և նրա տեղը նշանակել գլխավոր շտաբի ղեկավար Ռաուդ Ռաջհուին: Սիրիայի առաջնորդը մտածում է հավանաբար, որ հեռացնելով անախորժ ֆիգուրին` կթուլացնի շիկացած կրքերը: Ըստ իրավապաշտպանների գնահատականների` Սիրիայում մարտին սկսված անկարգություններից ի վեր սպանվել է 1700 ընդդիմադիր, իսկ տասնյակհազարավորները վիրավորվել են:






Facebook
Tweet This
Email This Post
