Մեծ Բրիտանիայի վարչապետը ընդհատում է արձակուրդը Լոնդոնում տեղի ունեցած ջարդերի պատճառով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 9, 2011 12:32

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դ. Քեմերոնն ընդհատում է արձակուրդը և վերադառնում հայրենիք, այս մասին հաղորդում է Reuters-ը:

Սպասվում է, որ 2011 թ. օգոստոսի 9-ին նրա նախագահությամբ տեղի կունենա COBRA կոմիտեի արտահերթ  նիստ:

Մինչ այդ Լոնդոնի ոստիկանությունը հանդես է եկել քաղաքի բնակիչներին ուղղված ուղերձով, որում կոչ է անում երեխաներին չթողնել փողոց դուրս գալ քաղաքի այն շրջաններում, որտեղ բախումներ են տեղի ունենում:

Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը հայտնել է, որ ձերբակալվածների թիվը արդեն հասել է 215-ի: Անկարգությունների հետևանքով ոստիկանության 35 սպա վիրավորվել է:

Հիշեցնենք, որ Լոնդոնի անկարգությունների պատճառը, որոնք սկսվեցին 2011 թ. օգոստոսի 6-ին Լոնդոնի ծայրամասում, ոստիկանի կողմից 29-ամյա սևամորթ բրիտանացի Մարկ Դուգանի սպանությունն էր, որը տեղի է ունեցել օգոստոսի 4-ին: Շուտով անկարգությունները տարածվեցին Էնֆիլդում, իսկ օգոստոսի 7-ին նոր բախումներ տեղի ունեցան Բրիկստոնում:

Դիտվել է 1178 անգամ:
Print Friendly

Leave a Reply