Սիրիայի նախագահը հեռացրել է պաշտպանության նախարարին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 9, 2011 12:29

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը  չդադարող զանգվածային ընդվզումների համատեքստում հեռացրել է պաշտոնից պաշտպանության նախարար Ալի Հաբիբին: Այս մասին հաղորդում է Reuters-ը` հղում անելով տեղի ԶԼՄ-ներին: Ռազմական գերատեսչության նոր ղեկավարը գեներալ Ռաուդ Ռաջհան է, որ մինչ այդ զբաղեցնում էր գլխավոր շտաբի ղեկավարի պաշտոնը:  Սիրիայի պաշտպանության նախկին նախարար Ալի Հաբիբը այն անձանց ցուցակում է, որոնց նկատմամբ Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել զանգվածային ելույթները ճնշելու համար:

Վերջին օրերին Սիրիայի ղեկավարությունը Բ. Ասադի վարչակարգի դեմ զանգվածային ընդվզումների դեմ ճնշման միջոցներ է ձեռնարկում: Ընդդիմադիր տրամադրություններ ունեցող քաղաքաներ` Համա, Մաարատ-ան-Նումանու, Դեյր-էզ-Զոր, տանկեր են մտցրել: Ըստ սիրիական իրավապաշտպանների տվյալների` միայն Համայում վերջին շաբաթվա ընթացքում զոհվել է առնվազն 150 մարդ:

Սիրիացիների զանգվածային ելույթները սկսվել են 2011 թ. մարտին, Եգիպտոսի, Թունիսի, Լիբիայի և Մերձավոր Արևելքի ու Մահրիբի ուրիշ մահմեդական երկրների հեղափոխական իրադարձությունների համատեքստում:  Սիրիայի առաջնորդ Բ. Ասադը մի շարք բարեփոխումներ է արել, սակայն անկարգությունները չեն դադարել:

 Նշենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երեք ամիս ձեռնպահ է մնացել Սիրիայի հետ կապված իրավիճակի մասին հայտարարություն անելուց: Սակայն Համա քաղաքի իրադարձություններից հետո, որտեղ հուլիսի վերջին օրերին հակակառավարական ելույթների ճնշման հետևանքով մոտ 150 մարդ է զոհվել, ՄԱԿ-ի ԱԽ-ն պաշտոնապես դատապարտել է խաղաղ բնակչության դեմ բռնությունները: Ինչպես պնդում են իրավապաշտպանները, անկարգությունների  ընթացքում ընդհանուր հաշվով զոհվել է առնվազն 2400 մարդ:

Դիտվել է 1021 անգամ:
Print Friendly

Leave a Reply