Ջոն Քենեդու սպանությունը կարող էր պատվիրել ԱՄՆ փոխնախագահը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 9, 2011 12:25

ԱՄՆ նախագահ Ջոն Ֆիջերալդ Քենեդու սպանության հետևում, որը զոհվել է 1963 թ. Դալլաս քաղաքում մահափորձի հետևանքով, կարող է կանգնած լինել նրա հետնորդ` ԱՄՆ փոխնախագահ Լինդոն Ջոնսոնը: Այսպիսի կարծիք է հայտնել պատմաբանների հետ մասնավոր զրույցներում Ջոն Քենեդու կինը` Ժակլին Քենեդի-Օնասիսը: Այս մասին հաղորդում են ամերիկյան թաբլոիդները: Ըստ Սպիտակ տան ղեկավարի կնոջ` հենց Լ. Ջոնսոնը և տեխասյան բիզնեսմեններն են եղել  Լի Հարվի Օսվալդի իրականացրած սպանության պատվիրատուները: Բացի այդ, Ժակլինը համարել է, որ իր ամուսինը` հայտնի սիրային արկածներով, սիրավեպ է ունեցել Սպիտակ տան պրակտիկանտուհու հետ:

Ժակլին Քենեդին այս աղմկահարույց բացահայտումներն արել է պատմաբան Արթուր Շլեզինգերի հետ զրույցի ընթացքում, նախագահի սպանությունից մի ամիս անց: Ամերիկայի պետության ղեկավարի տիկինն արգելել է այս գրառումների հրապարակումը իր մահից հետո 50 տարվա ժամկետով (հիշեցնենք, որ նա մահացել է 1994 թ. մայիսին):

Սակայն ԱՄՆ նախկին առաջին ըիկնոջ դուստրը` Քերոլայնը, այս գրառումները ներկայացրել է ABC հեռուստաալիքին: Ասում են, որ դրա փոխարեն աղջիկը իրավունք է ստացել հեռուստաալիքով էկրանավորելու դրամաներ` նվիրված Ջ. Քենեդու կյանքին:

Դիտվել է 1121 անգամ:
Print Friendly

Leave a Reply