Տունը, որտեղ մահացավ Էմի Ուայնհաուսը, կվերածվի վերականգնողական կենտրոնի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 9, 2011 12:04

Երգչուհու ընտանիքը որոշել է Էմիի   2,5 մլն ֆունտ արժողությամբ շքեղ առանձնատունը վերածել թմրանյութերից կախվածություն ունեցողների վերականգնողական կենտրոնի: Էմի Ուայնհաուս բարեգործական հիմնադրամը կբացվի երգչուհու Լոնդոնի ամենահարգի շրջաներից մեկում` Քեմդենում գտնվող եռահարկ տանը: Այսպիսի որոշում են կայացրել երգչուհու ծնողները` երգչուհու հետ համագործակցող  ռեկորդ-լեյբլ  Universal-ի հետ համատեղ: “Մենք իշխանությունների աջակցությունը պետք է ստանայինք մեր դստեր անունով հիմնադրամ ստեղծելու համար, սակայն պատասխան այդպես էլ չեղավ: Ու գտանք, որ ճիշտ կլինի ստեղծել այն Էմիի սիրած բնակարանում: Մենք անկեղծորեն ցանկանում ենք օգնել բոլոր նրանց, ովքեր հայտնվել են նմանատիպ դժվարին կացության մեջ, ինչպես մեր դուստրը: Այստեղ մտադիր ենք նաև որբերի կացարան ստեղծել”,-ասել է Էմիի հայրը: Ընտանիքը մտադիր է բարեգործական հիւմնադրամ ստեղծել երգչուհու վերջին սինգլի վաճառքից գոյացած գումարով, որը ձայնագրվել է լեգենդար երգիչ Թոնի Բեննետի հետ, զուգերգով: Հետաքրքիր է, որ անմիջապես Էմիի մահից հետո, այդ տունը ծնողները ցանկանում էին վաճառել: Հայրն այնքան էր վշտացած, որ ցանկանում էր ամեն ինչ վաճառել ու բաժանել (ինչպես արել է անձնական իրերի հետ), ինչը կհիշեցնի դստերը: Հետո որոշեց, որ Էմին կուրախանար ,  եթե իր պաշտելի տանը հիմնադրամ բացվի: Մոտ ժամանակներս հիմնադրամն աշխատակիցներ կընդունի: Ենթադրություններ կան, որ նրանց թվում երգչուհու երկրպագուներ շատ կլինեն: Էմի Ուայնհաուսը մահացել է հուլիսի 23-ին, թմրանյութերի մահացու չափաբաժնից:  Հայտնի է սակայն, որ նա մահից առաջ ծածուկ նշանադրվել էր ու մտադիր էր 10-ամյա աղջիկ որդեգրել:

 

 

Դիտվել է 1015 անգամ:
Print Friendly

Leave a Reply