Արքայազն Հարրին հայտարարել է, որ տիեզերք է թռչելու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 9, 2011 11:34

Բրիտանական արքայզնը թագավորական ընտանիքի առաջին անդամն է, որ որոշել է տիեզերագնաց  դառնալ: Արքայազնի ընկերների խոսքով, մեկ տարի հետո, անմիջապես զինվորական ծառայությունից հետո ( ծառայում է Աֆղանստանում), Հարրին պատրաստվում է NASA-ի նախապատրաստական դասընթացն անցնել:”Դա  նրա երազանքն է` դառնալ “կապույտ արյունով”  առաջին տիեզերագնացը”: Նա արդեն հասցրել է անցնել նախապատրաստական առաջին դասընթացը, որը ներառում է երկրաֆիզիկական հետախուզություն և օվկիանոսագիտություն: Հարրին անհամբերությամբ է սպասում, թե երբ է մեկնելու Տեխաս, Հյուսթոն NASA-ի տիեզերագնացների պատրաստման կենտրոն: Այնտեղ նա դժվարին փորձություններ կանցնի, որոնք ենթադրում են ֆիզիկական մեծ ծանրաբեռնվածություն: Բացի այդ, տիեզերք թռչելու համար Հարրին պետք է առնվազն 1000 ժամ ռեակտիվ շարժիչ ունեցող ինքնաթիռով թռիչք կատարի: Ներկայումս Հարրին իր ընկերների հետ հանգստանում է իսպանական Մայորկայում, իսկ ընկերուհուն` Ֆլորենս Բրունդել Բրյուսին  թողել է Լոնդոնում:

 

 

 

Դիտվել է 975 անգամ:
Print Friendly

Leave a Reply