61-ամյա կինը լողալով կանցնի 160 կմ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 9, 2011 11:15

Պատմության մեջ առաջին անգամ  61-ամյա Դիանա Նիյադը պետք է Կուբայի մայրաքաղաք Հավանայից ֆլորիդյան նեղուց հասնի լողալով: Այս ձեռնարկը, որ  մեկնարկել է  կիրակի երեկոյան, Նիյադի ողջ կյանքի երազանքն է եղել, որը վերջապես կինը որոշել է  իրականացնել. լողալ 60 ժամ, Կուբայից Ֆլորիդա-Կիս կղզի: “Հիմա ես գրեթե 62 տարեկան եմ, եկել է իմ աստեղային ժամը: Ես հանգիստ եմ: Սա իմ օրն է:”,-ասել է կինը մեկնարկից առաջ: Ֆլորիդյան նեղուցը ամենավտանգավորն է լողի առումով, քանի որ այնտեղ շնաձկների մեծ կուտակումներ կան: Գիշատիչներից պաշտպանվելու համար, կինը հատուկ այդ նպատակին ծառայող գոտի կհագնի. այն էլեկտրական ալիքներ է արձակում` վախեցնելով շնաձկներին: Բացի այդ, կնոջն ուղեկցում են հատուկ սարքավորված նավակներ` դեղորայքով: Այս  ձեռնարկը կարևոր է ոչ միայն Դիանայի, այլև ողջ ամերիկյան ազգի համար, քանի որ այն կնշանավորի ԱՄՆ-ի ու Կուբայի նոր դիվանագիտական հարաբերությունների սկիզբը:

 

 

 

Դիտվել է 1013 անգամ:
Print Friendly

Leave a Reply