Եվս 7 կետ, թե ինչու են պահանջում Կաթողիկոսի հրաժարականը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 9, 2011 11:12

Ֆեյսբուքում ստեղծված “Պահանջում ենք Կաթողիկոսի հրաժարականը” նախաձեռնության կողմից տարածված հաղորդագրության համաձայն, նախաձեռնության անդամները շարունակում են ներկայացնել այն բազմաթիվ խնդիրներից մի քանիսը, որոնք պատճառ են դարձել Կաթողիկոսի աթոռազրկման պահանջի համար: Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ իրենց կողմից բարձրացված խնդիրների ու մտահոգությունների փոխարեն մինչ օրս հնչել են միայն անհիմն և դեմագոգիկ հայտարարություններ, ուստի իրենք Ազգային Եկեղեցական Ժողովից պահանջում են գրավոր բացատրություն խնդրո առարկայի վերաբերյալ:

Հաղորդագրության մեջ նշված է 7 կետ, որտեղ շարադրված են  Կաթողիկոսի աթոռազրկման պահանջի վերաբերյալ հիմնավորումները:

1. Կաթողիկոսի անտարբերությունը հայոց լեզվի և հայ ժողովրդի ապագայի նկատմամբ, որն արտահայտվեց նրա համակ և շարունական լռությամբ՝ լեզվի օրենքի փոփոխության քննարկումների ու այդ ազգադավ օրինագծի հաստատման ժամանակ… ”Հատկապես կարևորում ենք այս կետը, քանի որ հենց լեզուն ու մեսրոպյան գրերն են, որ դարերով պահպանել են մեր ժողովրդին ու մեր եկեղեցին դարձրել ազգային եկեղեցի, որով և ամրացրել են նրա դիրքերը հայ ժողովրդի կյանքում: Այսօրվա իշխանությունները, ընդունելով այդ օրինգիծը, սեփական ձեռքերով գցեցին մեր ժողովրդի կործանամն հիմքերը` Կաթողիկոսի լուռ անտարբերության ներքո”:

2. Նրա գահակալության ընթացքում ի կատար ածվող մշակութային եղեռնը մեր միջնադարյան եկեղեցիների ու վանքերի նկատմամբ (եվրավերանորոգման տեսքով):

3. Հոգևորականության կոռումպացված վիճակը, որը վտանգում է մեր եկեղեցու ապագան:

4. Եկեղեցու և ժողովրդի միջև առաջացած ահռելի անջրպետը, ինչը թուլացնում է եկեղեցուն՝ խթանելով զանազան աղանդավորական կազմակերպությունների գործունեությունը:

5. Մարդկանց մոտ ստեղծված անվստահութունն ու անպատշաճ հարգանքը եկեղեցու հանդեպ, որի պատճառն ակնհայտ է…:

6. Եկեղեցու և իշխանության անբնական և խնդրահարույց “եղբայրությունը”:

7. Եկեղեցու ներգրավվածությունը գարծարար աշխարհում:

«Կաթողիկոսը ցմահ է, կաթողիկոսը ահ է…». Գարեգին Բ-ն ֆեյսբուքյան քննարկումների կիզակետում

 

 

 

Դիտվել է 1265 անգամ:
Print Friendly

Leave a Reply