Մոսկվայում այրվել է “Միկոյան” մսամթերքի կոմբինատի պահեստը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 9, 2011 10:09

Մայրաքաղաքի հարավ-արևելքում բռնկված հրդեհը 2000մ  տարածք է մոխրացրել: Արտակարգ իրադրություն է ստեղծվել խոշորագույն մսամշակման ձեռնարկության պահեսային բաժնում: Հրդեհվել էր  Թափալիխինի փողոցում գտնվող շենքի տանիքը: Հրդեհը  իր բարդությամբ ըստ հինգաստիճան սանդղակի, գնահատվել է 4-րդ աստիճանով: Թունավոր ծուխը հաշված վայրկյաններում տարածվել է կիլոմետրեր հեռու: Հրդեհի դեմ պայքարում էին 46 հաշվարկ, տեղում հերթապահում էին շտապօգնությունն ու ոստիկանությունը: Հրդեհը շիջելու աշխատանքներին օգնության են եկել նաև ԱԻՆ-ի 3  ուղղաթիռ: Հրդեհը բռնկվել է  “Խլեբմաշ”-ի տարածքում: “Այն միհարկանի աղյուսե փափուկ տանիքով  շինություն է,- պատմել է  Ռուսաստանի ԱԻ փոխնախարար Ալեքսանդր Չուպրիյանը:,-Զոհեր չկան, հրդեհը 7 ժամից  շիջվել է”: Հրդեհի բռնկման վերաբերյալ վարկածների մասին դեռևս վաղ է խոսել: Փրկարարներն ասում են, որ հրդեհված շինության ծածկը քանդվել է:

 

Դիտվել է 1169 անգամ:
Print Friendly

Leave a Reply