Կանայք 40-ից հետո տղամարդկանց համար դառնում են անտեսանելի

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | August 8, 2011 16:18

Ինչպես պարզել են Բրիտանիայի սոցիոլոգները, կանանց  ճնշող մեծամասնությունը, հասնելով 40-ին, զգում են, որ տղամարդկանց համար դարձել են անհետաքրքիր: Հարցումներով պարզվել է, որ այդ տարիքի  եվրոպացի  10 կանանցից  8-ն իրենց “անտեսանելի “ են  համարում տղամարդու համար: 10-ից 7-ն ասում են, որ “դադարել են նորաձևությանը հետևել, կորցրել են սեքսուալությունն ու հաշտվել “ես միայն մայր եմ” պիտակին: Հետազոտողներն ընդգծում են, որ կանայք կորցնում են նոր հարաբերություններ ստեղծելու հույսը,  կյանքում ու կայքերում մի քանի  անհաջող փորձից  հետո, ընդ որում, այսօր Եվրոպայում կայքերում ծանոթությունը դարձել է թեևս ծանոթության միակ գործուն տարբերակը: Հարցվածներն ասում են.”ամուսնալուծվելուց անմիջապես հետո, դառնում ես անցանկալի հյուր ամուսնացած ընկերուհիների տանը: Բոլորը ցանկանում են տեսնել քեզ միայն երեկույթներում, այն էլ` զույգի հետ”: Իսկ  40-50 տարեկան տղամարդիկ գերադասում են 20-30 տարեկան առանց երեխայի աղջիկներին: Ընդ որում, ինչպես կյանքն  է ցույց տալիս, “բալզակյան տարիքի” ազնվայրերը մեծամասամբ կողմ են արագ ու միանգամյա ծանոթությունների”: Սոցիոլոգներն ասում են , որ այսօր ի հայտ է եկել կանանց  ժողովրդագրական մի նոր ` ամուսնալուծված, մեկ կամ 2 երեխայով, 40-50 տարեկան կանանց խումբ, ովքեր արդեն համակերպվել են”միայն մոր” դերի հետ:  Նրանք ծանր են տանում  սեքսուալ ու  ամուսնական հարաբերությունների առումով պահանջարկ չունենալը: Այնուամենայնիվ, հույս կա. երիտասարդ տղամարդկանց մեջ նկատվում է 15 տարով  կամ ավելի մեծ կանանց հետ հարաբերություններ ստեղծելու միտում:

 

 

Դիտվել է 2801 անգամ:
Print Friendly

Leave a Reply