Վաճառքի է հանվել Ուոլթ Դիսնեյի տունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 8, 2011 15:43

Այն տունը, որտեղ ապրել է լեգենդար մուլտիպլիկատոր Ուոլթ Դիսնեյը, վաճառքի է հանվել 3,65 մլն դոլարով: 1932-ին կառուցված  երկհարկանի առանձնատունը նորմանդական ոճով է կառուցված: Այն գտնվում է  լոսանջելեսյան Լոս-Ֆելիզ շրջանում: Տունը զբաղցենում է 560 քառ մ տարածք, ունի 4 ննջասենյակ, 5 լոգարան, բիլիարդի ու կինոդահլիճ:  բացի այդ կա կլոր դահլիճ, որը գմբեթածածկ է,  վիտրաժային լուսամուտներ ունի և պատշգամբ, որն անվանվել է “Ջուլիետայի պաշգամբ”: Տանը կից  0,4 հա տարածքում է տեղակայված լողավազանը: Այս առանձնատանն են իրենց մանկությունն անցկացրել Դիսնեյի 2 դուստրերը: Այստեղ նա հոլիվուդյան  դասական  ֆիլմերի ցուցադրություն է կազմակերպել: Հայտնի է, որ Դիսնեյն այս տանն ապրել է 18 տարի: Մուլտիպլիկատորը մահացել է 1966-ին, 65 տարեկան հասակում, քաղցկեղից:

 

Դիտվել է 1177 անգամ:
Print Friendly

Leave a Reply