Գերմանիայի քաղաքական գործիչների գրագողությունը մերկացնողը հայտնել է իր անունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 8, 2011 13:50

Քաղաքական գործիչներին գրագողության մեջ մերկացնողը բացահայտել է իր անունը: Ինչպես գրում է Die Welt-ի օգոստոսի 5-ի համարը,  նա VroniPlag կայքը ստեղծողն է` Մարտին Հայդինգֆելդերը: “Գրագողության որսորդը” ծրագրավորող է, ինչպես նաև ինտերնետ-մարկետինգի  ընկերության տեր: Նշվում է, որ  անձամբՀայդինգֆելդերը գիտական աստիճան չունի:  Իսկ թե ինչու է որոշել հայտնել անունը, ասում է , որ վաղ , թե ուշ իր անունը բացահայտվելու, դրա համար էլ որոշեց  անձամբ “հանձնվել”: Նա ասում է, որ իր   կատարած գործը քաղաքական նպատակներ չի հետապնդում, այլ սոսկ հանուն գիտության է աշխատում: Այդուհանդերձ, այն փաստը, որ նա հանդիսանում է սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ, արդեն քննարկվում  է ԶԼՄ-ներում: Նրա թիրախում 2011-ի փետրվարին  առաջինը հայտնվել էր պաշտպանության նախարար Կառլ-Թեոդոր-ցու-Գուտենբերգը, որն ի վերջո զրկվեց դոկտորական աստիճանից ու հեռացավ զբաղեցրած պաշտոնից: Այդ աղմուկը բացասական ազդեցություն ունեցավ նաև Անգելա Մերկելի կառավարության վարկանիշի վրա: Իսկ Ազատ դեմոկրատական կուսակցության  առաջնորդներից մեկը` Սիլվանա Կոխ-Մերին զրկվեց եվրապառլամենտում նախագահի տեղակալի պաշտոնից: Դրանից հետո  հերթը նույն կուսակցության լիբերալ քաղաքական-գործիչ Մարգարիտա Մատիոպոուլոսինն էր, ապա, Ներքին Սաքսոնիայի մշակույթի նախարար Բերնդա Ալթհուսմանինը և այլ քաղաքական գործիչների…

 

Դիտվել է 1279 անգամ:
Print Friendly

Leave a Reply