Ամերիկացին փորձել է իր ճողվածքի “հարցը լուծել”դանակով ու ծխախոտով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 8, 2011 13:09

Ամերիկացին փորձել է  որովայնի առաջնային պատի ճողվածքի հարցը լուծել ինքնուրույն` կարագի դանակով ու ծխախոտով:  63-ամյա գլենդելցի տղամարդը ճողվածքի պատճառած անհանգստությունից հոգնած, որոշել է չսպասել կալիֆոռնիական շտապօգնությանը ու խնդիրը վերացնել ինքնուրույն: Կինը ոստիկանություն էր հրավիրել ու պատմել, որ ամուսինը խոհանոցային դանակով ինքն իրեն  ուղղակի ծակել էր: Վրա հասած ոստիկանությունը տղամարդուն գտավ լողաթոռին մեկնված, դանակն էլ` փորում: Բուժօգնության սպսասելով, տանջված տղամարդը հանել էր կարագի դանակը ու վառված ծխախոտով այրել-ախտազերծել այն և անցել  ինքնավիրահատության: Նրան հասցրել են Լոս Անջելեսի բժշկական կենտրոն, որտեղ տղամարդը բուժվում է պետության հաշվին: Մասնագետները վստահեցնում են, որ ինքնաբուժումից ստացած վերքերը կյանքին չեն սպառնում: Ներկայումս ինքնակոչ բժշկի հետ աշխատում են նաև հոգեբանները:

 

Դիտվել է 1319 անգամ:
Print Friendly

Leave a Reply