Բրիտանական Թոթենհեմում սկսված անկարգությունները հասել են հարևան շրջան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 8, 2011 12:46

Երիտասարդների խմբերը կիրակի, օգոստոսի 7-ին ավերածություններ էին արել Լոնդոնի Էնֆիլդ շրջանում: Առնվազն 200 մարդ է դուրս եկել փողոց, ջարդել խանութների ցուցափեղկերը ու հարձակվել ոստիկանական ավտոմեքենայի վրա: Սքոթլանդ Յարդի նեկայացուցիչները հաստատել են այն փաստը, որ դիակապտության կասկածանքով ձերբակալվել է  մի քանի մարդ: Էնֆիլդ ու հարևան Թոթենհեմ անկարգությունների առիթով լրացուցիչ պարեկային խմբեր են մտցվել: Թոթենհեմում արդեն ձերբակալվել է 55 մարդ. նրանք մեղադրվում են անկարգությունների կազմակեպման , գողության ու այլ հանցագործությունների համար: Անկարգությունների արդյունքում վիրավորվել է 26 ոստիկան, որոնցից 11-ը հոսպիտալացվել է: Ավերածությունները սկսվել են ոստիկանական բաժանմունքի մոտ կազմակերպված միտինգից հետո, ուր ցուցարարները եկել էին բողոքելու  ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ  զոհված տեղաբնակ Մարկ Դագանի մահվան կապակցությամբ:

 

Դիտվել է 1094 անգամ:
Print Friendly

Leave a Reply