Ահաբեկիչները հրթիռով կործանել են ԱՄՆ հատուկ ծառայության բարձրաստիճան պաշտոնյաների ուղղաթիռը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 8, 2011 11:41

Աֆղանստանում թալիբները հայտարարել են, որ կարողացել են հրթիռով կործանել “Չինուկ” ռազմական ուղղաթիռը, որում “ծովակատուներն” էին ու ամերիկյան բանակի բարձրաստիճան պաշտոնյաներ: Պենտագոնը հաստատում է 22 հատուկ ծառայության աշխատակիցների  ու  աֆղանյան բանակի 16 զինծառայողի և ուղղաթիռի անձնակազմի կործանման փաստը, սակայն  հայտարարել է, որ ուսումնասիրում է  պատճառները: Ի դեպ “ծովային կատուներն” էին իրականացրել Ուսամա բեն Լադենի ոչնչացման օպերացիան:

 

 

Դիտվել է 1075 անգամ:
Print Friendly

Leave a Reply