Հիլարի Քլինթոնը կոչ է արել Անկարային` ճնշում գործադրել Դամասկոսի վրա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 8, 2011 11:27

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը օգոստոսի 7-ին կոչ է արել գործընկերոջը, Թուրքիայի ԱԳՆ Ահմադ Դավութօղլուն, ճնշում գործադրել Սիրիայի վրա, որպեսզի Ասադի վարչակարգը դադարեցնի բանակն ընդդիմությունը  ճնշելու միջոց կիրառելուց: Դավութօղլու Դամասկոս այցելության նախօրեին, հեռախոսազրույցում Քլինթոնը խնդրել է թուրքական նախարարին սիրիական ղեկավարությանը փոխանցել` անհապաղ ազատել բոլորին, ովքեր վերջին օրերին հայտնվել են ճաղերի հետևում: Օգոստոսի 8-ին Սաուդյան Արաբիան որոշել է Դամասկոսի իր դեսպանին հետ բերել: Թագավոր Աբդալա Բեն  Բեն Աբդել-Ազիզն ընդգծել է, որ Ասադը պետք է դադարեցնի ուժով ճնշել վարչակարգի հակառակորդների ցույցերը: Միապետը կոչ է արել Ասադին ժողովրդավարական ռեֆորմներ անցկացնել:

 

 

Դիտվել է 1061 անգամ:
Print Friendly

Leave a Reply