Թուրքիա մեկնող հայաստանցիների քանակը 2011-ի առաջին կիսամյակում ավելացել է 8 տոկոսով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 8, 2011 0:29

Թուրքիա մեկնող հայաստանցիների քանակը 2011-ի առաջին 6 ամսվա ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8 տոկոսով՝ կազմելով 25 295 հոգի։

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարությունից, 2011-ի հունվար-հուլիս ամիսների ընթացքում Թուրքիա է այցելել 25 295 հայաստանցի, նախորդ տարվա 23 423-ի դիմաց։

Միայն հուլիսին Թուրքիա է այցելել 6 460 հայաստանցի, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 5,8 տոկոսով։

Նշենք, որ 2010-ին Թուրքիա էր այցելել Հայաստանի 69323 քաղաքացի, որն իր հերթին 7 տոկոսով ավելի էր 2009-ի համեմատությամբ։

Դիտվել է 1251 անգամ:
Print Friendly

Leave a Reply