Արդարադատության նախարարը փոխել է հինգ քրեակատարողական հիմնարկների պետերի
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | August 7, 2011 23:15
Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հրամանով փոփոխություններ են կատարվել Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում, փոխվել են միանգամից հինգ ՔԿՀ-ների պետեր:
Արդարադատության նախարարության աղբյուրը NEWS.am-ին հայտնեց, որ աշխատանքից հեռացվել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ Մարատ Գրիգորյանը ծառայությունում թերացման համար: Վերջինիս փոխարեն նշանակել են «Հրազդան» ՔԿՀ-ի պետ Արամ Սարգսյանին:
«Հրազդան» ՔԿՀ-ի պետ է նշանակվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ Տիգրան Նավասարդյանը: Ի դեպ, այս նշանակումը փաստացի պաշտոնի իջեցում է համարվում:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ է նշանակվել քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի պետ Գենադի Սարգսյանը: Վերջինիս տեղում նշանակվել է «Էրեբունի» ՔԿՀ պետ Հովհաննես Պետրոսյանը:
«Էրեբունի» ՔԿՀ պետի պաշտոնում Հ.Պետրոսյանին կփոխարինի «Կոշ» ՔԿՀ-ի պետ Լյովա Բաղդասարյանը: Ի դեպ, մեր աղբյուրը նշեց, որ նոր պետ է նշանակվելու նաեւ «Կոշ» ՔԿՀ-ում, սակայն նրա անունը առայժմ հայտնի չէ:
Լուրեր Հայաստանից – NEWS.am






Facebook
Tweet This
Email This Post
