Ադրբեջանում լեռնային հրեաներին թույլ չեն տալիս սինագոգին կից միկվա կառուցել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 7, 2011 22:09

Ադրբեջանում լեռնային հրեաներին թույլ չեն տալիս սինագոգին կից միկվա  (սրբազան ջրավազան) կառուցել:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը խոստացել էր Բաքվի լեռնային հրեաների համայնքի նախագահին տարածք տրամադրել Բաքվի կենտրոնում սինագոգի կառուցման համար` որպես փոխհատուցում Շեմսի Բեդելբեյլի փողոցում գտնվող հրեական հոգեւոր կենտրոնի քանդման համար, որը կատարվել էր Ձմեռային այգու կառուցման նպատակով:

Հրեական նոր սինագոգը կառուցվել էր պետական ֆինանսավորմամբ, իսկ բացումը տեղի էր ունեցել 2010 թ. հոկտեմբերի 27-ին:

Սակայն ավելի ուշ համայնքի ղեկավարը դիմել է նախագահին` բողոքելով, որ Բաքու քաղաքի գործադիր իշխանությունը խաբում է իրենց եւ խոչընդոտում խոստացված սինագոգի ամբողջական կառուցմանը, մասնավորապես չտրամադրելով խոստացված տարածքի մի մասը` միկվա կառուցելու համար: Այդ մասին հաղորդում է ադրբեջանական «Մուսավաթ» լրատվականը:

Հրեական համայնքի ղեկավար Սեյմոն Իխիլովը հայտնել է, որ  նախատեսված տարածքում դեռեւս բնակելի շենքեր կան, որտեղ քաղաքացիական բնակչություն է ապրում: Բացի այդ նա նշել է, որ Բաքվի իշխանությունները մեծապես խոչընդոտում է սինագոգի տարածքի սեփականաշնորհման վերաբերյալ  փաստաթղթերի ձեռքբերմանը:

 

NEWS.am

 

Դիտվել է 1127 անգամ:
Print Friendly

Leave a Reply