Թուրքաբնակ հայուհին ողջ կյանքը տղամարդ է ձեւացել` ոտնձգություններից պաշտպանվելու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 7, 2011 21:10

Թուրքաբնակ հայուհի Սոնա Պոլատը ողջ կյանքը տղամարդ է ձեւացել` պաշտպանվելու համար գյուղի հարեւանների ոտնձգություններից:

Ինչպես հաղորդում է Nouvelles d’Armenie-ին, 1931թ. Կարսի շրջանի Տելեկ գյուղում ծնված Սոնան  28  տարեկանում հեռացել է ամուսնուց, որը նրան ծեծի ու բռնության է ենթարկել:Մնալով միայնակ, Սոնան տեղափոխվել է Էրզրում, եւ, տղամարդկանց ոտնձգություններից խուսափելու համար, ինքն է տղամարդ ձեւացել: Նա միշտ կարճ սանրվածք է ունեցել ու տղամարդու հագուստ է կրել:

Սոնա Պոլատի անհետացումը վերջերս բացահայտել է թուրքական CNN Turk հեռուստաալիքը:

 

NEWS.am

 

Դիտվել է 1455 անգամ:
Print Friendly

Leave a Reply